Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակապ...

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ տեղի ունեցած տեսակապային հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, կարելի է համարել հերթականներից մեկը, որը սակայն ունի որոշակի ուշագրավ շեշտադրումներ։

Վերլուծելով, ե'ւ հայակական, ե'ւ ադրբեջանական կողմերի տարածած հայտարարություններն ու հատկապես ուշադրություն դարձնելով համանախագահների ամփոփիչ հայտարարությանը, կարող են ասել, որ մեկ ժամանոց հանդիպումը մի քանի կարեւոր մեսիջներ է պարունակել․

1․ Բաքվին ակնհայտորեն դուր չի գալիս եւ ջղաձգում է այն, որ Արցախում ստեղծվում են ենթակառուցվածքներ, որոնք Արցախի կապը Հայաստանի հետ ավելի են ամրապնդում եւ նա այդ մասին հայտարարում է ընդգծված դժգոհությամբ

2․ Հայկական կողմը փորձում է պաշտպանվել, հիմնավորելով, որ նման ենթակառուցվածքները ստեղծվում են, որպեսզի արցախահայության ազատ եւ ամենից կարեւորը՝ անվտանգ տեղաշարժի իրավունքի իրացումը հնարավոր լինի ապահովել։ Պարզ ասած, օրինակ Արցախը Հայաստանի հետ նոր ճանապարհով կապվում է, որպեսզի արցախցի մեր հայրենակիցը անվտանգ ու ապահով կարողանա գալ Հայաստան եւ այլն

3․ Հարաբերական կայունությունը դրականորեն է ազդում ընդհանուր մթնոլորտի վրա։

4․ Արդեն կարծես թե հայկական կողմը սովորեց․ որ համանախագահների հայտարարություններում պետք է լինի ադրբեջանական ծագում ունեցող «սուբստանտիվ բանակցություններ» կապակցությունը

5․ Ագրեսիվ հռետորաբանության մասով էլ Բաքուն գտավ պատճառաբանություն՝ ենթակառուցվածքների փոփոխությունը հանգեցնում է սադրիչ եւ հրահրող բառապաշարով հանդես գալուն։

Մնացածն արդեն ստանդարտի մեջ է, իսկ գործընթացը կշարունակվի հուլիսին։