Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա...

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում:

«Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ պատվիրակությունների հանդիպման ընթացում»,–ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Դա անշրջելի իրողություն է, արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով: