Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունե...

Հայաստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: