հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմամբ պայմա...

Երևանից դեռևս որեւէ ազդանշան չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմամբ պայմանավորված ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընքացքում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ սահմանապահների, նաև այլ հրատապ հարցեր մոտ ապագայում կարող են քննարկել ՌԴ և ՀՀ ղեկավարները»,- նշել է Պեսկովը։

Ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։