Հարցմամբ դիմել եմ Հանրապետության նախագահ Արմե...

Տեղեկացնում եմ, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել եմ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաեւ հրապարակել է դիմումը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել»: