Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստ...

Օգոստոսի 22-27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 23-ին, օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ի, 23-ի և 26-ի երեկոյան ժամերին կլինի քամու ուժգնացում 15-18 մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

 Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 23-ին և 24-ին  կդիտվի առանց տեղումների եղանակ։