Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադ...

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:

Այս մասին հանդիպման կողմերը գրել են իրենց Թվիթերյան հաշիվներում։

«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները», - հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

«Ուրախ եմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: Մենք նրա հետ քննարկեցինք երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա իրավիճակը և ընդհանուր մտահոգող խնդիրները », - գրել է դեսպանը:

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են վերջին մի քանի օրերին, երբ տեղեկություն եղավ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ստուգում են իրանական բեռնատարները։ Ադրբեջանցիները նույնիսկ գումար են պահանջում իրանցի վարորդներից։