Համբուրգի հայերը կրկին փողոց են դուրս եկել

Այսօր Համբուրգի հայերը կրկին բողոքի ձայն էին բարձրացրել ընդդեմ Արցախում սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունների։ «Էրդողան՝ ահաբեկիչ», «Ալիև՝ ահաբեկիչ» վանկարկումներով, հայրենասիրական երգերով ու Հայաստանի դրոշները ծածանելով՝ նրանք Գերմանիայի իշխանությունների ուշադրությունն են հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակի վրա, պահանջել դադարեցնել զենքի վաճառքը ցեղասպան երկրներին և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Իրենց մասնակցությամբ հայերին աջակցություն են հայտնել տեղաբնակ եզդիներն ու հույները։