Համավարակի ընթացքում առկա վտանգների մասին խոս...

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ներկայացրել է երեք այն գլխավոր սպառնալիքները, որոնց հետ առերեսվում է մարդկությունը համավարակի ընթացքում։ Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի, 1-ինը ժողովրդի՝ կառավարությունների եւ հանրային ինստիտուտների հանդեպ վստահության կորուստն է, երկրորդը՝ համաշխարհային տնտեսական կարգի փլուզումը եւ երրորդ՝ կորոնավիրուսը օգտագործվում է՝ ռեպրեսիաները արդարացնելու համար։ Գուտերեշը նկատել է, որ ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ են համապարփակ լուծումներ։