Համաշխարհային բանկը 2021-ին նավթի և մետաղի գն...

Հրապարակվել է Համաշխարհային բանկի «Ապրանքների շուկայի հեռանկար» կիսամյակային զեկույցը (Հոկտեմբեր, 2020): Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման, նավթի գները կտրուկ անկում ապրեցին կորոնավիրուսային համաճարակի հենց սկզբում և փոխհատուցեցին կորուստների միայն մի մասը, իսկ մետաղների գները համեմատաբար փոքր անկում ունեցան, և դրանց գները վերադարձան նախաճգնաժամային մակարդակներին:
Ըստ ՀԲ-ի, 2021-ին կանխատեսում է նավթի մեկ բարելի գնի աճ 41$-ից (2020թ.) 44$-ի: Մինչդեռ մետաղների գների համեստ աճ է նախատեսվում ներկայիս անկումից հետո:
Զեկույցն անգլերենով՝ այստեղ,  ռուսերեն տարբերակը՝ այստեղ։