Երեկ, երբ օրվա ընթացքում լուրեր տարածվեցին, որ ընդդիմության թեկնածուն, որպես անցումային կառավարության ղեկավար Վազգեն Մանուկյանն է` մեզ տեղեկություններ հասան, որ Երևանի հյուրանոցներից մեկում համասեռամոլների համայնքի հավաք է եղել։ Հավաքի ընթացքում հայաստանցի համասեռամոլները որոշում են կայացրել դիմել իրենց համայնքի շահերը չանտեսող պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Ըստ մեզ հասած լուրերի, համասեռամոլները դեմ են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Նրանք վստահ են, որ եթե Վագեն Մանուկյանը դառնա վարչապետ, ապա իրենց համայնքը խնդիրներ կունենա, քանի որ վերջինս պահպանողական հայացքներ ունի։
Համասեռամոլները պնդել են, որ եթե Արման Բաբաջանյանը իրենց խնդրին չարձագանքի, ապա նրանք հարյուրներով կլքեն իր գլխավորած կուսակցության շարքերը։
Ըստ մեր աղբյուրների, Արման Բաբաջանյանը խոստացել է ելքեր գտնել և իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները (խոսքը տեղեկատվական գործիքների մասին է) կօգտագործի, որպեսզի խափանի Վագեն Մանուկյանի առաջադրումը։
Եվ, ահա, այսօր արդեն Արման Բաբաջանյանը գործի է լծվել։ Նա գրառում է արել, որ թիրախավորում է Վազգեն Մանուկյանին։ Համասեռամոլների շահերի պաշտպան Արման Բաբաջանյանը կեղծ տեղեկություններով փորձում է ստեղծել տպավորություն, թե Վազգեն Մանուկյանը կապ ունի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ։ Բայց այստեղ էլ Բաբաջանյանը ցույց է տալիս իր էությունը, ինչպես ժամանակին սեփական մոր դեմ էր կեղծ ցուցմունք տվել, այնպես էլ հիմա կեղծ լուրեր է տարածում Վազգեն Մանուկյանի մասին։ Եթե իրապես «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության մասով Բաբաջանյանը արժեքավոր տեղեկատվության տիրապետեր, ապա վաղուց իրավապահները քայլեր ձեռնարկած կլինեին։
Ի դեպ, հիշեցնենք, որ ըստ լուրերի Արման Բաբաջանյանը ևս համասեռամոլ է։ Բաբաջանյանի համասեռամոլ լինելու մասին մի քանի անգամ հրապարակային հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը (աղբյուրը այստեղ)։