Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու Հ...

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով էլ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: