Գյումրիից ահազանգում են, որ Գյումրու պոլիկլին...

Գյումրիից ահազանգում են, որ Գյումրու պոլիկլինիկաների բուժաշխատողները դեռ աշխատավարձ չեն ստացել։ Սա այն դեպքում, երբ որպես առողջապահական առաջնային օղակ, պոլիկլինիկաները ամբողջ ծանրությամբ իրենց պրոֆիլային աշխատանքից բացի, նաեւ ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ, ու հիմա նաեւ բուժաշխատողները պետք է մտահոգվեն, թե ինչու են ուշացնում աշխատավարձը կամ երբ են վերջապես փոխանցում կատարելու։

Ուշագրավ է, որ ըստ մեզ ահազանգող գյումրեցի բուժաշխատողների, Առողջապահության նախարարությունից հավաստիացրել են, թե աշխատավարձի գումարները ամբողջովին փոխանցվել են դեռ անցյալ շաբաթ։ Թե ինչ հանելուկ կա, դժվար է ասել, սակայն արձանագրենք, որ սխալ է բուժաշխատողների, այն էլ պոլիկլինիկաների, հանդեպ նման վերաբերմունքը, այն էլ ներկայիս լարված շրջանում։