Գ.Ծառուկյանը սիրիացի գործընկերոջ հետ ծանոթացե...

«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը սիրիացի գործընկերոջ՝ «Սաբաղ գրուպ» ընկերության ղեկավար Ամար Սաբաղի հետ այցելել է Արարատյան դաշտավայր, ծանոթացել իր իսկ նախաձեռնությամբ մեկնարկած սպիտակ ոսկու՝ բամբակի աճեցման գործընթացին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են հաջողությամբ և այս պահի դրությամբ արդյունքը գոհացնող է: Խոշորամասշտաբ նախագիծը, որի շնորհիվ կստեղծվեն 1000-ավոր աշխատատեղեր, նպատակ ունի վերակենդանացնել Խորհրդային Հայաստանի հզոր տնտեսության մեծ հռչակ վայելող ճյուղը՝ բամբակագործությունը: