Գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցո...

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ:

Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 տոկոս, իսկ ապրիլին՝ 9,5 տոկոս:

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքն աճել է 6,9 տոկոսով (հունիսը՝ նախորդ տարվա հունիսի կատմամբ՝ 12,8 տոկոսով):

Շինարարությունն առաջին կիսամյակում աճել է 4,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով:

Ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում աճել է 15,3 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,6 տոկոսով եւ կազմել 179 հազար 783 դրամ: Ընդ որում, պետական ոլորտում աշխատավարձն աճել է 6,4 տոկոսով, մինչդեռ մասնավոր ոլորտում՝ 3,9 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 0,1 տոկոսով:

Այս տարվա ընթացքում առաջին անգամ աճել է արձանագրվել արտահանման ոլորտում. Այն կազմել է 9,9 տոկոս (4 ամսում գրանցվել է 8,6 տոկոսի անկում): ներմուծումն աճել է 18,9 տոկոսով (4 ամսում նվազել է 1,9 տոկոսով):

Կան նաեւ բացասական ցուցանիշներ. Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, որի վերաբերյալ տվյալները հրապարակվում են եռամսյակային կտրվածքով, արձանագրվել է 7,4 տոկոսի անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 տոկոսով: