Գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետեւան...

Ես, իհարկե, հասկանում եմ ,որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար,քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը,մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական ,դեմագոգիկ,լկտի եւ ագրեսիվ իրավական եւ տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը բնականաբար ԲՀԿ ի մասին է) եւ առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։

Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական եւ հարակից սպասարկման ոլորտները մահացել է ,մանր եւ միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ,Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերը իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ,Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք),Սահմանադրությունը այլեւս ինչ-որ անհասկանալի հակաիրավական "թուղթ է" ,կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է ...եւ այլն...եւ այլն...եւ այլն։

Ես, իհարկե, հասկանում եմ ,որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար,քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը,մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական ,դեմագոգիկ,լկտի եւ ագրեսիվ իրավական եւ տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը բնականաբար ԲՀԿ ի մասին է) եւ առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։

Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետեւանքներ են սպասվում երկրում...թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ»։