Գնացեք տերերից հարցրեք. Նիկոլ Փաշինյանը՝ իր բ...

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիյկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չեն աշխատում գործարանները, որոնց բացմանն անձամբ ինքն է մասնակցել, ասաց՝ երբ ինքը գնում է որևէ գործարանի բացմանը, դա չի նշանակում, որ ստանձնում է այդ գործարանի գործունեության պատասխանատվությունը:

«Գուցե նախկինում բացմանը ներկա լինելը նշանակում էր 5, 10, 20, 30 տոկոս փայ ունենալ: Երբ մենք գնում ենք որևէ գործարանի բացման, դա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական գործունեության հավասար պայմաններ են ստեղծվել»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած գործարանի հետագա գործունեության պատասխանատուն այդ գործարանների սեփականատերերն են:

«Գնացեք գործարանների տերերից հարցրեք, թե ինչու չեն աշխատում: Օրինակ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այդ գործարաններից մեկի սեփականատերը մի շատ հայտնի կոռուպցիոն գործով հետախուզման մեջ է և լքել է Հայաստանը»,-ասաց նա: