Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել...

Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է  պետականացնել Գրողների միության շենքը, գրել է «Հրապարակ»-ը։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը լրատվամիջոցին ասել է՝ գրողները մտահոգված են, որ վաղը, մյուս օրը պետականանցված շենքը կդնեն վաճառքի։ 

Պարզվում է, ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում