Գևորգ Գորգիսյանը պատասխանել է առողջապահության...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ», - նշել է Գորգիսյանը։

Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծաղրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին։

Գորգիսյանը հայտարարել էր, որ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից։

Ի պատասխան Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Գորգիսյանի հայտարարությունը և գրել. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»: