«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացե...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն չեն ունեցել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին․

«Ոչ, բայց ամերիկյան հատուկ ծառայությունները, հավանաբար, ունեցել են», - ասել է Շոլցը «Märkische Allgemeine Zeitung» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք գերմանական հետախուզությունը գիտեր ահաբեկիչների ծրագրերի մասին, որոնց մասին ամերիկացիները զգուշացրել էին Ռուսաստանին: «Դա ԱՄՆ կառավարության քաղաքականության մի մասն է՝ նախազգուշացնել այլ երկրների, երբ նման տեղեկություններ են ստանում: Նրանք նույնիսկ հրապարակավ զգուշացրել են։ Առավել ցավալի է, որ այդ սարսափելի ահաբեկչությունն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել»,-հավելել է կանցլերը։