Գերմանիայի ԱԳ նախարարը առաջիկայում կայցելի Հա...

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը առաջիկայում կայցելի Հայաստան։ Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Մեր համերաշխությունը Հայաստանին ցույց ենք տալիս մեր այցերով։ Առաջիկայում նաև Գերմանիայի ԱԳ նախարարի այցով, որի ժամկետները դեռևս պարզ չեն։ Կարծում եմ՝ այդ այցով Գերմանիայի ԱԳ նախարարը մեր բառերին կոնկրետ գործողություններ կհաղորդի»,- հայտարարել է Միխայել Ռոթը։