Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան...

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

 «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ գերիների վերադարձ է նախատեսվում: