Ադրբեջանական «Հաքքին․ազ» լրատվականը հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը գաղտնի բանակցություններ են վարել․«2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գունավոր հեղափոխության առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց նրա գործակիցներից և համախոհներից մեկը, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի, համահիմնադիր՝ Արսեն Խառատյանը դիմեց Ադրբեջանի կառավարական աղբյուրներին՝ առաջարկելով սկսել ուղիղ բանակցությունների գործընթացը: Այդ ժամանակ Ա. Խառատյանն արդեն չէր հանդիսանում վարչապետի արտաքին հարցերով խորհրդական և հասցրեց հաստատվել Թբիլիսիում Սորոսի կողմից ֆինանսավորվող ՈԿԿ-ի ղեկավարի պաշտոնում: Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ եվրոպական երկրներից մեկի տարածքում Ա. Խառատյանը բացահայտ հայտարարեց, որ ներկայացնում է Փաշինյանին, ով հանդիսանում է բանակցությունների նոր, որակապես բարձր ձևաչափի կողմնակից և պատրաստ է գալ լուրջ ընդհանուր հայտարարի կարգավորման նոր մոդելի հիման վրա: Ա. Խառատյանը Ն. Փաշինյանի անունից փոխանցեց, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամություն է հայտնում 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանի կողմից տապալված Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից ընդունված փուլային կարգավորման ծրագիրը ընդունել որպես բանակցությունների հիմք»,-գրել է լրատվականը:
Ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակմանն ի պատասխան Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է։