Գարիկ Սարգսյանն ահազանգում է

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։

«ԱԻՆ և Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։

Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը: