Մինչ իշխանությունները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվում և փորձում են Սահամնադրական Դատարանի միջոցով խլել նրա մանդատը, այդ ընթացքում իշխանական իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը փորձում է ծաղկեցնել իր նոր հիմնված բիզնեսը։
Պարզվում է Նիկոլայ Բաղդասարյանը ավտոմեքենաների գազաբալոնների փորձարկման կենտրոն է հիմնում և անձամբ է զբաղվում կենտրոնի խնդիրներով։
Եվ հիմա, եթե «Իմ քայլը» ծմբակցությունը իրապես գործարարությամբ զբաղվելըանհամատեղելի է համարում պատգամավորական մանդատի հետ, ապա պետք է արձագանքի նաև այս հրապարակմանը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք իշխանություններին տալ բոլոր այն փաստերը, որ առկա են մեր ձեռքի տակ։
Ի դեպ հետաքրքիր է, որ իշխանական պատգամավորին գազաբալոնների փորձարկման կենտրոն հիմնելու հնարավորություն է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումներից մեկը։ Փաստորեն անգամ 12 տարի անց, անգամ իշխանական պատգամավորները օգտվում են Քոչարյանի նախագահության տարիների բարիքներից։