
«Ներքին համերաշխությամբ՝ զարկ տալ ազգային ու պետական վերածննդին, կերտել խաղաղ երկիր՝ մի կողմ թողնելով անձնական, կուսակցական նեղ շահերը: Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությանն արձագանքել են մի խումբ երիտասարդներ՝ համոզմունքով, որ կայուն երկիր կառուցելու ճանապարհին առաջին քայլը համախմբումն է:
«Գագիկ Ծառուկյանի հոդվածն այն կայծն էր, որը մեզ հնարավորություն տվեց ինչ-որ գործունեություն սկսելու: Մենք ընկերներով որոշեցինք այս քննարոկւմը կազմակերպել և այսպիսի շարք սկսել»,- իր խոսքում նշել է երիտասարդներից Արեն Նահապետյանը: