Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կ...

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թվականներին տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր:

«2018-ի թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ նշելով, որ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում՝ դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ:

Փալոնն անչափ ոգևորված է այն փաստով, որ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի քրտնաջան աշխատանքի շնորհիվ Կոնգրեսի 2021 թ. ֆինանսավորման օրինագծում ներառվել է 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և լրացուցիչ օգնություն՝ Արցախում ականազերծման աշխատանքների նպատակով: