Ֆրանսիայի մի քանի քաղաքներում թմրամիջոցների դ...

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի դեմ պայքարի լայնածավալ գործողություններ է սկսել երկրի մի քանի քաղաքներում։ Նմանատիպ լայնածավալ գործողություն անցյալ շաբաթ տեղի էր ունեցել Մարսելում։ Այս մասին հաղորդում է BFMTV լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ այժմ ստուգայց է տեղի  ունենում երկրի հյուսիսային Նորի դեպարտամենտի ամենամեծ քաղաք Լիլում, ինչպես նաև նույն դեպարտամենտի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ռուբեում։

Անցյալ շաբաթ Մարսելում իրականացված գործողության մեջ ներգրավված է եղել մինչև 4000 ոստիկան։ Գործողության ընթացքում ձերբակալվել է թմրավաճառության մեջ կասկածվող ավելի քան 200 մարդ, առգրավվել են մոտ 30 կգ արգելված նյութեր: