Ֆրանսիան կոչ է արել գերմանական կառավարությանը...

Ռուս ակտիվիստ Ալեքսեյ Նավալնու ձերբակալման ֆոնին Ֆրանսիան գերմանական կառավարությանը կոչ է արել հրաժարվել Ռուսաստանից Գերմանիա նոր «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծից: «Մենք միշտ ասել ենք, որ մեծ կասկածներ ունենք այս նախագծի վերաբերյալ»,- ասել է պետքարտուղար Կլեման Բոնը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ճշտող հարցին` արդյո՞ք Ֆրանսիան կողմ է «Հյուսիսային հոսք-2» նախագծի կասեցմանը, Բոնը պատասխանել է. «Մենք իսկապես արդեն ասել ենք դա»: Ավելի վաղ Նավալնու ձերբակալման պատճառով նոր գազատարի կառուցման դադարեցման պահանջով հանդես էր եկել նաեւ Եվրախորհրդարանը:

ԱՄՆ-ն եւ ԵՄ մի շարք այլ երկրներ, այդ թվում` Լեհաստանը, արդեն երկար ժամանակ է սուր քննադատության են ենթարկում գերմանա-ռուսական նախագիծը` նախազգուշացնելով ռուսական գազից Գերմանիայի կախվածության մեծացման ռիսկի եւ բացասական հետեւանքների մասին արեւելյան Եվրոպայի երկրների համար, փոխանցում է DW-ն: