Ֆինլանդիայի նախագահ. Ուկրաինան համաձայնել է ա...

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը X սոցիալական ցանցում խոսել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ զրույցի մասին։

Նրա խոսքով՝ ինքը և Զելենսկին քննարկել են իրավիճակը տեղում, այդ թվում՝ առաջիկա օրերին։

«Ուկրաինան համաձայնել է ամբողջական և անվերապահ հրադադարի: Ռուսաստանը՝ ագրեսորը, պետք է նույնը անի: Ֆինլանդիան և Ուկրաինան շարունակում են աշխատել արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասել է Ստուբը: