Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երկիրը ներքաշել է ծանր ճգնաժամի մեջ՝ ստեղծելով ապաշնորհ և անազնիվ մարդկանց կառավարող թիմ։ Ինչպես տեղեկացնում է  «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է հանրապետության նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ում կառավարման օրոք նախարար են աշխատել Սանդուն և ներկայիս վարչապետ Դորին Ռեչանը։

«Այս ճգնաժամի հեղինակը Սանդուն է, ով կործանեց երկրի տնտեսությունը և հասարակությանը հասցրեց աղքատության՝ պետական ​​կառույցներում ընդգրկելով ոչ կոմպետենտ և անպատասխանատու, անազնիվ մարդկանց, ովքեր չունեն համարժեք կրթություն և արժանապատվություն», - ասել է Ֆիլատը, ով ղեկավարում է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, որը պաշտպանում է Մոլդովայի ինտեգրումը ԵՄ-ին։ Նրա կարծիքով՝ հանրապետությունը դժվարությամբ է ինտեգրվում քաղաքակիրթ սոցիալ-տնտեսական գործընթացներին և հայտնվել է մուրացկանի դերում։

Մոլդովայում 2022 թվականի ամռանից ի վեր զանգվածային հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները պահանջում են Սանդուի ու Ռեչանի հրաժարականները, ինչպես նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցույցերի մասնակիցներն իշխանություններին մեղադրում են տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության և կենսամակարդակի անկման մեջ։ Նրանք մատնանշում են գնաճը, որը 2022 թվականին տարեկան կտրվածքով գերազանցել է 30%-ը, իսկ գազի, էլեկտրաէներգիայի, սննդի, կոմունալ ծառայությունների գները մի քանի անգամ աճել են։