Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա...

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով  միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին։

Հայտարարությունից հետո որոշ շրջանակների կողմից ակտիվացած ատելության քարոզն է դատապարտել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունից հետո ողորմելիների մի խմբակ իրենց ֆեյքերով նորից լծվել է արցախցիների դեմ ատելության քարոզին:

Անվերադարձ գրողի ծոցը պետք է ուղարկել ազգը պառակտողներին»,- գրել է Գեղամ Ստեփանյանը՝ սոցցանցի իր էջում: