Ֆերմերը թողնելով ենթամթերքը կարող է չվճարել ս...

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են իրականցվում ընտանի կենդանիների սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի դեմ։ Գյուղացիները դժգոհում են սպանդանոցների վճարից և նկատում, որ սա իրենց համար հավելյալ բեռ է, որը կրճատելու է իրենց եկամուտները։

Politik.am-ը զրուցեց ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար, թե մորթի ինչ պայմաններ են առաջարկում սպանդանոցները։ Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիները մորթի համար կարող են վճարել երեք եղանակով՝

1․Գումար՝ վճարելով, երբ ֆերմերը ստանում է ամեն բան, այդ թվում ենթամթերքը 

2. Սպանդանոցը պահում է ենթամթերքը (սիրթ, թոք, կաշի, ոտքեր և այլն), ֆերմերին վերադարձնում է կենդանու մարմինը և դրա դիմաց վճար չի գանձում

3. Սպանդանոցը ինքն է գնում կենդանուն և դրա մորթի դիմաց կրկին վճար չի գանձում։

Արարատի մարզի ֆերմեր բնակիչ  Մարտիկը կարծում է, որ ֆերմերները լավ տեղեկացված չեն իրականությանը և դրա համար են բողոքում․«Մենք անասունը որ վաճառում ենք մսավաճառները տանում են սիրտ, թոք ու մնացած մասերը։ Մեր վրա հաշվում են մենակ անասունի ջանդակը։ Հիմա, եթե սպանդանոցը էդ սիրտ, թոքի դիմաց անվճար ա մորթ անում, ստացվում ա անվճար, քանի որ առանց դրա էլ մսավաճառը մեզ մենակ ջանդակի փողն էր տալիս։ Ստեղ մնում ա սպանդանոցներ տեղափոխելու խնդիրը ու կարծում եմ սա առաջնային պետք է լուծվի»։

Մեր տեղեկություններով բողոքի ակցիաների հետում հիմնականում կանգնած են մսավաճառները, որոնք զրկվում են ենթամթերքի մեծ եկամուտից։ Նրանք փորձում են ֆերմերների դժգոհության անվան տակ ճանապարհ գտնել, որպեսզի չկորցնեն միլիոնների հասնող եկամուտը։

Կառավարությունը, կարծում ենք, իր ուշադրության կենտրոնում այլ խնդիր պետք է պահի։ Ըստ էության սպանդանոցները (նախկինում մսավաճառները) մեկ խոշոր եղջերավոր կենդանու ենթամթերքից ստանում են ավելի քան 30 հազար դրամ եկամուտ ու հիմա պետք է լուծում գտնվի, որպեսզի գյուղացին կարողանա ենթամթերքի մի մասը թողնելով փակել սպանդանոցի ծախսերը, իսկ մյուս մասը կարողնա հետ ստանալ և դրանից ևս հավելյալ եկամուտ ստանա։