Եզդիները դիմելու են Գագիկ Ծառուկյանին և Էդմոն...

Ինչպես հայտնի է Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով թիրախավորել է նաև եզդիներին․«Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի հայ լինի, թե եզդի»,- մասնավորապես գրել էր պատգամավոր Բաբաջանյանը, որից հետո «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, դատապարտելով պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանող հայտարարությունը։

Politik.am-ին «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ից տեղեկացրեցին, որ «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ն դիմել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի նրանք օրենքով իրենց վերապահված իրավունքով նախաձեռնեն էթիկայի հանձնաժողովի ձեւավորում, որը կքննարկի այդ հարցը։