Եզդի հայրն ու անչափահաս դուստրը պատրաստվում ե...

Ազգությամբ եզդի արմավիրցի Իշխան Միրզոյանը անչափահաս դստեր՝ 6-ամյա Ալբինայի հետ երեկ իր բողոքն էր բարձրաձայնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Երկու հոգուց կազմված ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Թե՛ Իշխան Միրզոյանը, թե՛ դուստրը առողջական խնդիրներ ունեն՝ վիրահատության անհրաժեշտությամբ:

Իշխան Միրզոյանը պատմում է, որ դիմել է մարզպետարան, բայց այս տարի որևէ օժանդակություն չեն տվել, մինչդեռ, իր խոսքով, շատերն են ստացել: Միրզոյանը վստահ է՝ ենթարկվում է խտրականության՝ ազգային պատկանելիությամբ պայմանավորված: Ասում է՝ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ևս վստահ է, որ խտրականություն կա, ու պատճառն իրենց եզդի լինելն է: Իր խոսքով՝ իրեն մեղադրում են, թե հանրապետական է և անհիմն ցույցեր է անում:

Իշխան Միրզոյանի խոսքով՝ պատրաստվում է դստեր հետ այցելել Հայաստանում գործող բոլոր եվրոպական հաստատություններ ու ներկայացնել, որ Հայաստանում ենթարկվում է խտրականության: 

Մանրամասն՝ տեսանյութում:

Մարիամ Սարգսյան