Եվս մեկ պաշտոնափոխություն կառավարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: