«Եվրոպային էլ է 50 մլրդ եվրո պետք, ու՝ ոչ պակ...

«Եվրոպացիներին 50 մլրդ եվրոն պետք է ոչ պակաս, քան ուկրաինացիներին․ սխալ է Եվրոպան չորս տարով կապել՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ամառվա ընտրությունները»․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Ֆրանսիական Point պարբերականին տված հարցազրույցում․

«Գլխավոր փաստարկն, առնվազն դեմոկրատների համար, այն է, որ հինգ ամսից Եվրոպայում ընտրություններ կանցկացվեն։ Մենք լիովին անտեսելու ենք եվրոպացիների կարծիքը՝ կայացնելով որոշում, որը կապում է Եվրոպան չորս տարով և հսկայական գումար է պահանջում: Կարծես թե, ժողովրդի կարծիքը ոչ մի նշանակություն չունի, ինչպես և հունիսին կայացած եվրոպական ընտրությունների արդյունքը։ Եթե Եվրոպան մտադիր է իրեն պահել որպես ժողովրդավարական հանրություն, որը հիմնված է օրենքի գերակայության վրա, մենք պարզապես չենք կարող նման որոշում չընդունել», - հայտարարել է Օրբանը։

Նա ընդգծել է, որ Բուդապեշտը չի աջակցում Կիևին 4 տարվա համար 50 միլիարդ եվրո հատկացնելուն, քանի որ «դա հսկայական գումար է», բայց պատրաստ է փոխզիջման՝ հաստատել Ուկրաինայի ֆինանսավորումը ամեն տարի և միաձայն: