Եվրոպան 65 միլիոն եվրո կուղղի Հայաստանում իրա...

Կառավարությունն այսօր հաստատեց Եվրոպայի կառույցների հետ 3 համաձայնագրերի կնքումը, որոնց հիման վրա եվրոպական կողմը ֆինանսավորելու է Հայաստանում իրականացվելիք ենթակառուցվածքային և այլ ծրագրեր։ 3 համաձայնագրերով Եվրամիությունը Հայաստանին հատկացնելու է 65 միլիոն եվրո։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ծրագրերի մեջ մտնում են․

  • Սևանի՝ կեղտաջրերից մաքրում,
  • Էներգախնայող համակարգերի վարկավորման համաֆինանսավորում,
  • Արտագնա աշխատողների համար Հայաստանում բիզնես սկսելու աջակցություն։

Գրիգորյանն ասաց, որ եվրոպական օգնության այս ծավալը կրկնակի մեծ է 2017 և 2018 թվականներին տրամադրվածից։