
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը չի բողոքարկելու Գյումրիում ընտրությունների արդյունքները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դաշինքի Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածու Լևոն Բարսեղյանը։
«Իմաստ չկա, մեր քվեներն այնպիսին չեն, որ բողոքարկելու արդյունքում կամ հնարավոր վերահաշվարկի դեպքում որևէ իրավիճակ փոխվի։ Հարցը 2 մանդատ ունենալ-չունենալը չէ,հարցն այն է, թե գյումրեցին ինչ է նախընտրում, «պլյուս –մինուս» մի քան ձայնը ոչինչ չի փոխի։ Կարծում եմ՝ սահմանային էլ լիներ՝ էլի չէինք բողոքարկի»,-ասել է Բարսեղյանը։
Նա նշել է, որ ավելի ուշ նաև ընտրությունների արդյունքների ու ընթացքի վերաբերյալ գնահատականներ կլինեն։