Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել

Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կուսակցության վրա ազդած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

«Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարել: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշեցի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվեց Ցենտրիստական կուսակցության խմբակցության, ինչպես նաև ամենամոտ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Տարբեր լուծումներ հնարավոր էին թվում, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ», – գրել է Ռատասը Facebook-ում:

Էստոնիայի դատախազությունը և անվտանգության ոստիկանությունը երեքշաբթի Ցենտրիստական կուսակցության կողմից հանցագործությունների կատարման կասկածներ էին ներկայացրել ցենտրիստների գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբային, ֆինանսների նախարարի խորհրդական Կյորստի Կրախտին, ձեռնարկատեր Հիլարի Տեդերին, ինչպես նաև ևս երկու անձանց, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում: