Ես Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկատվություն չեմ...

«Չգիտեմ ձեզ մոտ որտեղից է այն տեղեկությունը, որ մենք պետք է խմբակցությունում քննարկեինք այդ հարցը։ Ես Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկատվություն չեմ տվել»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի հեռակա բանավեճին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ խոսել է Սոֆյա Հովսեփյանի հետ. «Ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի արտահայտած հայտարարությունները բնականաբար ընդունելի չէին։ Պարոն Սարուխանյանն արդեն հրապարակային ներողություն է խնդրելՄնացածը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցեր են, որոնք լուծում ստացել են կուսակցության ներսում։ Ինչ վերբերում է էթիկայի հանձնաժողով ունենալուն, ես այս առումով առիթ ունեցել եմ խոսել խմբակցությունում և այս առավել քան երբևէ այս հարցը դառնում է առաջնային։ Ամառվա ընթացքում իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում է Էթիկայի մշտական հանձնաժողով ստեղել ԱԺ-ում»։