Ես հեծանիվով Երևանի բոլոր «անմատչելի» տարածքն...

Կառավարությունն պատրաստ է աջակցել այն ուսանողներին և դասախոսներին, որոնք դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի և վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այս մասին կառավարության այսօրվա՝ մարտի 27-ի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ տարեկան դրույքաչափը 16% է, և այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ տոկոսը զրոյացնում են բոլոր այն ուսանողների և դասախոսների համար, որոնք պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց:

«Սա նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում: Երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է: Սա կարծում եմ՝ լավ ծրագիր է: Հիմա հետևյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանություններն ինչի՞ հեծանվային ուղիներ չեն ստեղծում, բայց նաև դա էլ է պետք հասկանալ՝ ռեալ պահանջարկ չկա»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ դա արդեն պրոբլեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։

«Հիմա խնդիրն այն է, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ այդպիսի հարաբերություն չկա, այսինքն բալանս պետք է ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանության, որ մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար: Հետևաբար նախ պետք է այս դրա ռեալ պահանջարկը ձևավորվի, իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները»,- ասաց նա: