Երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ խորհրդակցություն կա...

Ի պատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարցմանը՝ երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԱԽ-ում աղբյուրը:


«Ղարաբաղի հարցի շուրջ փակ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել երկուշաբթի, ժամը 15.00-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը:


Նրա խոսքով՝ քննարկման համար դիմել է Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: