Երկու հարց Սերժ Սարգսյանին

2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից և իշխանափոխությունից հետո շատերն են հարցադրում անում, թե ինչու այդ պահին վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը այդքան հանգիստ զիջեց իր դիրքերը Նիկոլ Փաշինյանին։ Այս հացադրումը առավել ակնառու երանգներ են ստանում, երբ ՀՀԿ տարբեր անդմաներ ամենայն լրջությամբ հայտարարում են, որ Փաշինյանի իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, ավելին՝ որոշները հայտարարում են, որ Փաշինյանը հատուկ ծրագրով է եկել։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ԱԱԾ-ն բավական լավ էր աշխատում և հենց ԱԱԾ աշխատանքի շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում մի քանի զինյալ խմբեր բացահայտվեցին և վնասազերծվեցին։ Հետևաբավար չի կարող խոսք լինել, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ծրագրով մասշտաբային գործողություններ պլանավորի և ԱԱԾ դրա մասին տեղեկացված չլինի։ Նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը իշխանափոխության օրերին կարելի է գնահատել տարօրինակ։

Այդ օրերին արձանագրված մի միջադեպ լավագույնս է արտացոլում այն։ 2018 թվականի ապրիլի 14--ին, երբ դեռ ընդամենը մի քանի հարյուր մարդ էր միացել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը նրանք գրավեցին պետական պահպանության կարևորագույն օբյեկտ համարվող Հանրային ռադիոյի շենքը։ Նախկին իշխանություններին մոտ կանգնած մի պաշտոնյա, որն այսօր էլ շարունակում է պաշտոնավարել ասում է, որ այդ օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զնագահարում է վարչապետի ժ/պ Կարեն Կարապետյանին, բայց մերժում է ստանում, քանի որ Սերժ Սարգսյանը արգելել է գնալ նման գործողությունների (այդ օրերին նա դեռ վարչապետ չէր ընտրվել, բայց ըստ էության իշխանության ղեկը իր ձեռքում էր)։ Նկատենք, որ ՀՀ Սահմանդրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության՝ չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:

Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ էության Հանրային ռադիոյի շենքը գրավելը հանցանք էր, որի ժամանակ կարող էր ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիմա, եթե երբևէ Սերժ Սարգսյանը ցանկություն հայտնի պատասխանել լրագրողների հարցերին, ապա մենք երկու հարց ունենք

1․ Արդյո՞ք իրեն տեղեկացրել են Նիկոլ Փաշինյանի կատարած քայլի մաին և եղե՞լ է առաջարկ թույլատրել նրան երբակալել

2․ Եթե եղել է, ապա ինչու՞ է Սերժ Սարգսյանը արգելել իրավապահներին գնալ այդ քայլին