Երկու ապտակ մի օրում՝ Նուր-Սուլթանից եւ Բրյու...

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները ամբողջ թափով լծված են հակա-հրայրթովմասյանական օպերացիան կյանքի կոչելուն, երկու ուշագրավ լուր, հայտնվեց լրահոսում, գուժելով, որ 1․ հուլիսի 1-ից, երբ բացվեն ԵՄ արտաքին սահմանները, Հայաստանից ԵՄ այցելել հնարավոր չի լինի, քանի որ Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց հետ այցելությունները ԵՄ-ն վերականգնում է, եւ երկրորդ՝ ռեգիոնալ ինտեգրացիոն կառույցներում մեր դաշնակից Ղազախստանը նույնպես դեռեւս չի վերսկսի կանոնավոր կանոնավոր ավիահաղորդակցությունը։

Հետաքրքրական է, որ Վրաստանի հետ օրինակ ԵՄ-ն վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը, Ղազախստանը նույնպես, իսկ ահա Հայաստանն այդ ցանկերից դուրս է։ Հասկանալի է, չէ, որ պատճառը մեր կառավարության վարած փայլուն հակահամաճարակային քաղաքականությունն է, գերազանց պայքարը նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Ու սա Քաղավիացիայի կոմիտեի «լյապերը» չէ, ոչ էլ նախկինների սադրանքները։

Փաշինյանն այս մասով որեւէ ասելիք, կարող ենք արդեն հիմա ֆիքսել՝ չունի, որովհետեւ նույնիսկ Սերժի ժամանակների ուրվականներով նա չի կարողանա վախեցնել հասարակությանը։ Ինչ է սա նշանակում՝ պարզ բան․ «Չաո» հայկական տուրիզմ, «Չաո տնտեսական զարգացում» եւ «բարի գալուստ տնտեսական ճգնաժամ»։ Ի դեպ, երբ ուսումնասիրում ենք ԵՄ հրապարակած ցանկը, պարզապես անկարելի է չծիծաղելը, քանի որ նույնիսկ Աֆրիկյան երրորդ աշխարհի շատ երկրների հետ Եվրոպական Միությունը վերսկսում է այցելությունը, իսկ Հայաստանի հետ՝ ոչ: