Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատ...

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:
 
Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:
 
Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: