Երևանում ակամա չպետք է սպասարկեն Բաքվի շահերը

Այն արագացվածությունը, որով Հայաստանն այսօր իրականացնում է սահմանագծում Ադրբեջանի հետ սահմանին, մեղմ ասած տարօրինակ է եւ տարակուսելի այն աստիճան, որ նույնիսկ ռուս փորձագետներն այդ մասին բարձրաձայնում են։ Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը տոտալ բարոյալքման մեջ չի կարողանում իրեն հավաքի եւ համարժեքորեն պատասխանի մարտահրավերներին, որոնք գալիս են նաեւ Բաքվին։

Չի կարելի ասել, որ սա պայմանավորված է նոր պատերազմի բռնկումը չեզոքացնելով։ Իրականում, Բաքուն որքան էլ ուզենա, օրինակ նոր պատերազմով նոր տարածքներ գրավել, հասկանում է, որ բուն Հայաստանի տարածքում ինքը ոչինչ անել չի կարող, որովհետեւ այդ դեպքում արդեն իր դեմ կտրամադրի Ռուսաստանին։ Ի վերջո, այսօրվա իրադրությամբ, նույնիսկ հաղթահանդես կազմակերպելու հնարավորությամբ Բաքուն շատ բան պարտական է նաեւ Մոսկվային, իսկ նման պարտավորությունները մեղմ ասած «բավական թանկ հաճույք» են։

Օրինակ, մինչեւ վերջ սահմանազատված չեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանները։ Հետխորհրդային տարածքում եւ աշխարհում նման օրինակներ շատ կան։ Ինչպես այլ հարցերում, այս հարցում եւս Փաշինյանի կաբինետը անհեռատեսություն է դրսեւորում։ Բանն այն է, որ ներկայումս Բաքուն ռազմական գերազանցություն ունի եւ փորձում է դա օգտագործել։ Սակայն արդեն հունվարից հետո, երբ Ամերիկայում վարչակազմ փոխվի, ոչ ոք չի կարող ասել, թե Բաքվի «լեզուն» նույնքան «երկար» կմնա, թե՝ ոչ։ Որպես կանոն՝ Ամերիկայում դեմոկրատական վարչակազմերը հատուկ ուշադրություն են դարձնում մարդու իրավունքներին ու դեմոկրատական արժեքներին, բաներ, որոնք Ադրբեջանում չափազանց խոցելի են։

Բացի այդ, Ամերիկան արդեն սկսել է սանկցիոն քաղաքականությունը Թուրքիայի դեմ։ Բաքուն այս դեպքում ընկալվում է Անկարայի դաշնակիցը եւ ոչ ոք չի ասել, որ նրան էլ ապագա խիստ սանկցիաներից բաժին չի հասնելու, իսկ նավթագազային ասեղի վրա նստած Ադրբեջանի համար դա չափազանց ցավոտ է լինելու։ Եթե նման հունով զարգանա, ապա արդյոք երկու-երեք տարի հետո Ադրբեջանն ի վիճակի կլինի նույն կերպ «հոխորտալու», դժվար է ասել։ Իսկ սահմանազատման աշխատանքները կարելի է իրականացնել տասնամյակներով։ Երեւանում այս ամենը պետք է հաշվի առնեն, ու ակամա չսպասարկեն Բաքվի շահերը։