Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մին...

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:Այս մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը:

«Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին =amy 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին: