Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ տարած...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 10-ին` ժամը 10.00-24.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի.
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի.
 
Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների.
 
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: