Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտվա...
Երևանի կենդանաբանական այգու ֆբ-յան էջը հայտնում է․
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU Armenia) հետ համագործակցության արդյունքում ժամանակ առ ժամանակ Երևանի կենդանաբանական այգի են բերվում աղտոտված արագիլներ, որոնք այգում բուժվում, խնամվում և տեղափոխվում են պահման ազատ տարածք, իսկ լիովին կազդուրվելուց հետո բաց թողնվում վայրի բնություն։ ⛰
 
Ահա արագիլների հերթական խումբը բաց թողնվեց Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դաշտերում։